Գործունեություն

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան Միջազգային Սոցիոլոգիական Ասոցիացիայի (ISA) և Եվրոպական Սոցիոլոգիական Ասոցիացիայի (ESA) ազգային անդամ է, ինչպես նաև` Եվրոպական գիտահետազոտական կազմակերպության (ESOMAR) անդամ:

ՀՍԱ-ն մասնակցել է բազմաթիվ միջազգային սոցիոլոգիական ծրագրերի, այդ թվում WVS և EVS, ինչպես նաև TACIS, INTAS, COPERNICUS, FP6 ծրագրերին: Ասոցիացիայի ներկայացուցիչները պարբերաբար մասնակցել են նաև միջազգային գիտաժողովների և համաշխարհային սոցիոլոգիական կոնգրեսների։

34 տարվա գործունեության ընթացում ՀՍԱ-ն իր անդամների, գործընկերների հետ միասին իրականացրել է ավելի քան 240 հետազոտություն և 35 գրքի տպագրություն։

Հետազոտությունների արխիվ