Ծառայություններ

Հայկական Սոցիոլոգիական Ասոցիացիան (ՀՍԱ) համախմբում է սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների ոլորտում գործող մասնագիտացված կազմակերպությունների՝ նպաստելով նրանց մասնագիտական համագործակցությանը և հետազոտական ծառայությունների մատուցմանը Հայաստանում և արտերկրում։

Սոցիոլոգիական և հետազոտական ծառայություններ

ՀՍԱ-ն իրականացնում է քանակական և որակական, այդ թվում՝

Հանրային կարծիքի հարցումներ

Ելքային հարցումներ (Exit Polls)

Շուկայագիտական հետազոտություններ

Մեդիա հետազոտություններ

Ֆոկուս խմբային քննարկումներ

Փորձագիտական հարցումներ

Խորքային հարցազրույցներ

Փաստաթղթերի և առկա տվյալների ուսումնասիրություն

Հոլլ-թեստավորում

Առցանց հարցումներ

Հետազոտական մեթոդաբանություն

Քանակական հետազոտություններ

— Հանրային կարծիքի և սոցիոլոգիական հարցումներ
— Տնայցային հարցումներ
— Դեմ առ դեմ հարցազրույցներ
— B2B հետազոտություններ
— PAPI (թղթային հարցումներ)
— CATI (համակարգչային աջակցությամբ հեռախոսային հարցումներ)
— Գաղտնի գնորդի մեթոդ (Mystery Shopping)

Որակական հետազոտություններ

— Խորքային հարցազրույցներ
— Ֆոկուս խմբային քննարկումներ (FGDs)
— Փաստաթղթերի և առկա տվյալների ուսումնասիրություն (Desk Research)

Մարքեթինգային հետազոտությունների ոլորտային փորձ

ՀՍԱ-ն միավորում է տարբեր ոլորտներում մարքեթինգային հետազոտությունների իրականացման մասնագիտացված փորձ ունեցող կազմակերպությունների, այդ թվում՝ ծխախոտային արտադրանքի, հեռահաղորդակցության, սննդամթերքի և սպառողական ապրանքների, ինչպես նաև գրասենյակային սարքավորումների շուկաներում։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան։

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան մասնագիտական միավորում է, որի նպատակն է նպաստել սոցիոլոգիական գիտության զարգացմանը, հետազոտական գործունեության խթանմանը և սոցիոլոգիական գիտելիքի տարածմանը Հայաստանում։

Ովքե՞ր կարող են դառնալ ասոցիացիայի անդամ։

Ասոցիացիայի անդամ կարող են դառնալ սոցիոլոգները, հետազոտողները, գիտնականները, դասախոսները, ուսանողները և հասարակական գիտությունների ոլորտով հետաքրքրված այլ մասնագետներ՝ անդամակցության սահմանված պայմաններին համապատասխան։

Ինչպե՞ս կարող եմ համագործակցել ասոցիացիայի հետ։

Համագործակցության համար կարող են դիմել ինչպես անհատ հետազոտողները և մասնագետները, այնպես էլ համալսարանները, գիտահետազոտական կենտրոնները, հասարակական կազմակերպությունները և այլ կառույցներ։ Համագործակցությունը կարող է ներառել համատեղ հետազոտություններ, գիտաժողովներ, մասնագիտական քննարկումներ և գիտելիքի փոխանակում։

Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ ասոցիացիայի հետազոտությունների և միջոցառումների մասին։

Ասոցիացիայի հետազոտություններին, հրապարակումներին, գիտաժողովներին և առաջիկա միջոցառումներին կարող եք հետևել մեր պաշտոնական կայքի և սոցիալական մեդիայի հարթակների միջոցով։