Հայկական Սոցիոլոգիական Ասոցիացիան (ՀՍԱ) համախմբում է սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների ոլորտում գործող մասնագիտացված կազմակերպությունների՝ նպաստելով նրանց մասնագիտական համագործակցությանը և հետազոտական ծառայությունների մատուցմանը Հայաստանում և արտերկրում։
Սոցիոլոգիական և հետազոտական ծառայություններ
Հանրային կարծիքի հարցումներ
Ելքային հարցումներ (Exit Polls)
Շուկայագիտական հետազոտություններ
Մեդիա հետազոտություններ
Ֆոկուս խմբային քննարկումներ
Փորձագիտական հարցումներ
Խորքային հարցազրույցներ
Փաստաթղթերի և առկա տվյալների ուսումնասիրություն
Հոլլ-թեստավորում
Առցանց հարցումներ
Հետազոտական մեթոդաբանություն
Քանակական հետազոտություններ
– Հանրային կարծիքի և սոցիոլոգիական հարցումներ
– Տնայցային հարցումներ
– Դեմ առ դեմ հարցազրույցներ
– B2B հետազոտություններ
– PAPI (թղթային հարցումներ)
– CATI (համակարգչային աջակցությամբ հեռախոսային հարցումներ)
– Գաղտնի գնորդի մեթոդ (Mystery Shopping)
Որակական հետազոտություններ
– Խորքային հարցազրույցներ
– Ֆոկուս խմբային քննարկումներ (FGDs)
– Փաստաթղթերի և առկա տվյալների ուսումնասիրություն (Desk Research)
Մարքեթինգային հետազոտությունների ոլորտային փորձ
ՀՍԱ-ն միավորում է տարբեր ոլորտներում մարքեթինգային հետազոտությունների իրականացման մասնագիտացված փորձ ունեցող կազմակերպությունների, այդ թվում՝ ծխախոտային արտադրանքի, հեռահաղորդակցության, սննդամթերքի և սպառողական ապրանքների, ինչպես նաև գրասենյակային սարքավորումների շուկաներում։
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան։
Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան մասնագիտական միավորում է, որի նպատակն է նպաստել սոցիոլոգիական գիտության զարգացմանը, հետազոտական գործունեության խթանմանը և սոցիոլոգիական գիտելիքի տարածմանը Հայաստանում։
Ովքե՞ր կարող են դառնալ ասոցիացիայի անդամ։
Ասոցիացիայի անդամ կարող են դառնալ սոցիոլոգները, հետազոտողները, գիտնականները, դասախոսները, ուսանողները և հասարակական գիտությունների ոլորտով հետաքրքրված այլ մասնագետներ՝ անդամակցության սահմանված պայմաններին համապատասխան։
Ինչպե՞ս կարող եմ համագործակցել ասոցիացիայի հետ։
Համագործակցության համար կարող են դիմել ինչպես անհատ հետազոտողները և մասնագետները, այնպես էլ համալսարանները, գիտահետազոտական կենտրոնները, հասարակական կազմակերպությունները և այլ կառույցներ։ Համագործակցությունը կարող է ներառել համատեղ հետազոտություններ, գիտաժողովներ, մասնագիտական քննարկումներ և գիտելիքի փոխանակում։
Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ ասոցիացիայի հետազոտությունների և միջոցառումների մասին։
Ասոցիացիայի հետազոտություններին, հրապարակումներին, գիտաժողովներին և առաջիկա միջոցառումներին կարող եք հետևել մեր պաշտոնական կայքի և սոցիալական մեդիայի հարթակների միջոցով։