Հայկական Սոցիոլոգիական Ասոցիացիա

Նպաստելով Հայաստանում սոցիոլոգիայի զարգացմանը

ՀՍԱ-ն ունի փորձառու մասնագետներից բաղկացած թիմ, որի անդամները մասնագիտացած են սոցիոլոգիայի, մարքեթինգի, հոգեբանության, հաղորդակցության և վիճակագրության ոլորտներում։ Նրանք ունեն բարձր մասնագիտական պատրաստվածություն և հարուստ փորձ՝ քանակական և որակական հետազոտությունների նախագծման, կազմակերպման և իրականացման գործում։

34

տարվա գործունեություն

240

և ավելի հետազոտություն

35

գրքի տպագրություն

Մեր ծառայությունները

Հայկական Սոցիոլոգիական Ասոցիացիան (ՀՍԱ) համախմբում է սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների ոլորտում գործող մասնագիտացված կազմակերպությունների՝ նպաստելով նրանց մասնագիտական համագործակցությանը և հետազոտական ծառայությունների մատուցմանը Հայաստանում և արտերկրում։

Նորություններ

Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում

Սոցիոլոգ Մարինա Գալստյանի նոր հետազոտությունը երիտասարդների կարիքների, հնարավորությունների ու ապագայի պատկերացումների վերաբերյալ։ «Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» մենագրությունը ներկայացնում է ժամանակակից հայ երիտասարդության սոցիալական իրականության բազմակողմանի վերլուծությունը՝ հիմնված քանակական և որակական հետազոտական տվյալների վրա։ Աշխատությունում քննարկվում են երիտասարդների կրթական ուղիները, զբաղվածության հնարավորությունները, քաղաքական և քաղաքացիական մասնակցության պրակտիկաները, կենսակերպը, միգրացիոն տրամադրությունները և ապագայի պատկերացումները՝ հետպատերազմյան […]

Ավելին

Մեր գործընկերները

ՀՍԱ-ն համագործակցում է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆինլանդիայի, Հարավային Կորեայի, Ռուսաստանի, Լեհաստանի, Վրաստանի և այլ երկրների հեղինակավոր համալսարանների, գիտահետազոտական կենտրոնների և միջազգային կազմակերպությունների հետ։

ՀՍԱ-ի գործընկերների թվում են՝